«Բուդապեշտը կարող է դառնալ այն վայրը, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը». Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտո:
Այս առաջարկով Սիյարտոն ծաղրում և նսեմացնում է Հայաստանին:
Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել 20 տարի առաջ Բուդապեշտում ազերի ճիվաղի կողմից մեր զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանությունը և մարդասպան Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բուդապեշտի կողմից Բաքվին ծախել-նվիրելու փաստից, նույն տականք Վիկտոր Օրբանի մշտապես վարվող հակահայկական քաղաքականությունից հետո այսպիսի ցինիկ առաջարկ անելը:
Տպավորություն է նաև, որ սա Ալիևն է որոշել Սիյարտոյի «առաջարկով» «խաղաղության պայմանագիր» կոչվող խայտառակ փաստաթուղթը Նիկոլին պարտադրել ստորագրել Բուդապեշտում` ազերի հերոս Ռամիլ Սաֆարովի և ադրբեջանցիների պաշտելի քաղաքում:
Հու՛…
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ